Նիկոլայ Պատրուշևը և Սերժ Սարգսյանը քննարկել են Արցախի հակամարտությունը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որը երեկ այցով ժամանել էր Երևան՝ մասնակցելու անվտանգության հարցերով ռուս-հայկական խորհրդատվություններին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է աշխարհում փոփոխվող իրավիճակն ու ժամանակակից մարտահրավերները, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը։

«Հանդիպմանը քննարկվել են աշխարհում արագ փոփոխվող իրավիճակն ու ժամանակակից մարտահրավերները, տարածաշրջանում իրավիճակի զարգացումը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկայիս վիճակը»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ զրուցակիցները հաճույքով են նշել «ռուս և հայ ժողովուրդների ամուր ընկերության վրա հիմնված երկու երկրների ռազմավարական միութենական միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացումը»։

Սերժ Սարգսյանն ու Պատրուշևը «ընդգծել են ռուս-հայկական գործընկերության կարևորությունը անվտանգության ոլորտում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031