Սամվել Բաբայանի «ճիշտը». ոմանք արդեն նյարդայնանում են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Գելափի» հարցումներով` ՕՐՕ դաշինքն ունի ընդամենը 1,8 տոկոս՝ հետևում թողնելով միայն կոմունիստներին։ Այս քաղաքական ուժն ի սկզբանե դատապարտված էր, քանի որ հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչպես կարելի է մեկ օրում իշխանությունից վերափոխվել ընդդիմության։ Սակայն այս դաշինքում ամեն ինչ խառնվեց իրար, երբ գործին միացավ Սամվել Բաբայանը։

Այսօր ՕՐՕ դաշինքի շտաբի ոչ պաշտոնական ղեկավար Սամվել Բաբայանը ամբողջ քարոզարշավն իր թեւերին է վերցրել ու թելադրում է, թե ով ինչպես պետք է շարժվի, խոսի և ձայներ բերի, ինչը սկսել է այդ ուժի որոշ ներկայացուցիչների նյարդայնացնել, սակայն Սամվել Բաբայանն աներեր է, անում է այն, ինչ ինքն է ճիշտ համարում։ Գոնե հարցման տոկոսները պետք է սթափեցնող լինեն այդ դաշինքի ղեկավարների համար, հասկանալու, թե ում են վստահել իրենց «ղեկը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031