Ռուսաստանից վերադարձած Մխոյանների ընտանիքը հայրենիքում չունի կացարան:
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց դաշինքում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայանալիք թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի բացումը վստահվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Այս մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ասոցիացիայի անդամ Ռեմեզայտեն այցելության վիզա էր ստացել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունից: Երկու գործընկերների հետ նա օտարերկրյա դեսպանություններից մեկի հրավերով ժամանել է Բաքու, սակայն սահմանային հսկման կետում նրան հայտնել են, որ «կա խնդիր Ադրբեջան մուտք գործելու հետ, չնայած վիզայի առկայությանը»: Ավելի ուշ նրան առանց որևէ մեկնաբանություն տալու հետ են ուղարկել:
Պոլսո Հայոց պատրիարքարանի Աթոռանիստ Մայր եկեղեցու համալիրում փետրվարի 16-ի երեկոյան տեղի կունենա կարևոր համայնքային ժողով, որում ի թիվս այլ հարցերի կքննարկվի Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականով պայմանավորված թեժ մթնոլորտը:
Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ: Դրանցից 4-ը դաշինք են, 5-ը՝ կուսակցություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրացուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության լիազոր ներկայացուցիչները:
Անդրադառնալով ռուս-ամերիկյան լարվածության նոր ալիքի ազդեցությանը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա՝ գերմանացի վերլուծաբանն ասաց, որ եթե նույնիսկ այդ առճակատումը խորանա, այն այլ ճակատներ է ներառում՝ Դոնբաս, Ղրիմ, միգուցե՝ Սիրիա։
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ ֆուտբոլիստները համաձայն չեն թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի մի քանի որոշումների հետ: Դա վերաբերում է մարզչի տակտիկական կոնցեպցիաներին, ռոտացիաների և փոխարինումների որոշումներին: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա նրանց միջև խնդիրներ չկան:
«Հատուկ գնդի վետերանների» ՀԿ–ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։
Թաքնվել չհաջողվեց:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում (բուհ ընդունվելու պահից սովորել են առկա համակարգում) սովորող, երկու կամ ավելի երեխա ունեցող, 36 տարին չլրացած ուսանողների ուսման վարձը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մինչ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլսերսոնի հետ հանդիպումը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, հայտնում է Reuters-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այց կկատարի Գերմանիա, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի «Արսենալի» դեմ խաղը (5:1):
«Ես սոցցանցերի ամբողջ տեղեկատվությանը տիրապետում եմ: Նախoրեին եղել էր ավելի վատ նախադասություն, և երևի դրանից է, որ Հեղինե Բիշարյանի խոսքն ավելի սուր է եղել: Դա ոչ գրավոր, էմոցիոնալ ելույթ էր: Մենք դրա մեջ վատ բան չենք տեսնում: Դա ուղղված չէ նրանց դեմ, որոնք մեր դեմ կխոսեն, այլ մարդկանց, որոնք խոսում են մեզ թաղելու մասին և մեր հասցեին այլ անբարո բաներ են ասում»:
Բելառուսական «Բելօյլ» ընկերությունը կնքել է 80 հազար տոննա նավթի գնման պայմանագիր Իրանի Ազգային նավթային ընկերության (NIOC) հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Զորակոչիկներին և նրանց հարազատներին իրավական աջակցություն տրամադրելու շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաճախ է զինծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներով զինված ուժեր զորակոչվելու դեպքեր արձանագրում:
Ռուսաստանը չի պատրաստվում վիզաներ սահմանել բելառուս քաղաքացիների համար, չնայած երկու երկրների միջև սահմանի երկայնքով հաստատված սահմանային գոտուն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Փետրվարի 16-ին, ժամը 13:34-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Դոնբասում հակամարտությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ երկրի համար, իսկ Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվը կարող է գերազանցել սիրիացի փախստականների թիվը։
Դիեգո Կոստայի պայմանագիրը «կապույտների» հետ ուժի մեջ է մինչև 2019թ. ամառը: ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 25 խաղերում Կոստան դարձել է 15 գոլի հեղինակ:
Փետրվարի 16-ին, ժամը 13:45-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Ա. փողոցում մասամբ փլուզվել է տնակի տանիք:
«Ելք» դաշինքի ներկայացուցիչներ Վահագն Հովակիմյանն ու Դավիթ Խաժակյանը քիչ առաջ ԿԸՀ ներկայացրեցին դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակները:
Արևմուտքի երկրները մշտապես սադրում են Ռուսաստանին և ձգտում են նրան ներքաշել հակամարտության մեջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա կենսագրությունը շուրջ 60 տարի միահյուսված էր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պատմությանը:
Անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը կարող է դադարեցվել, քանի որ անդամ երկրներից մեկը՝ Ադրբեջանը, դեմ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության ժամկետը երկարացնելուն: