84 տարեկան հասակում մահացել է ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Իսահակյանը
ՀՀ կենտրոնական բանկը մեծ վշտով հայտնում է, որ կյանքի 84-րդ տարում իր մահկանացուն է կնքել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, ՀՀ կենտրոնական բանկի առաջիննախագահ՝ Իսահակ Աբասի Իսահակյանը:
Նա մեկն էր այն եզակի անձնավորություններից, ով իր աշխատանքային գործունեությունը սկսել և շարունակել է նույն հիմնարկի՝ նախկին ԽՍՀՄ Պետբանկի, ներկայիս՝ Կենտրոնական բանկիպատերի ներքո՝ իր մասնագիտական, մարդկային հատկություններով ակտիվ մասնակցություն ունենալով այդ հաստատության պատմության կերտմանը: 1957 թվականին ավարտելով Տաշքենդի Ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի Տնտեսագիության ֆակուլտետը՝ աշխատանքի է անցել ԽՍՀՄ պետբանկի հայկական գրասենյակում՝ որպես վարկային տեսուչ՝ այնուհետև զբաղեցրել էտարբեր պաշտոններ՝ մինչև ԽՍՀՄ պետբանկի հայկական գրասենյակի կառավարիչ-վարչության նախագահ:
Հայաստանի անկախացումից հետո նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության նախագահ: Նրա կենսագրությունը շուրջ 60 տարի միահյուսված էր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պատմությանը:
Իսահակ Իսահակյանը 1993 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծված «ՀՀ դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի» երեք համանախագահներից մեկն էր, նրա ստորագրությամբ են վավերացված Անկախ Հայաստանի դրամաշրջանառության կազմակերպման կարևորագույն փաստաթղթերը, ՀՀ առաջին թղթադրամները:
Մարդկանց ու նրանց խնդիրների նկատմամբ նրա կողմից ցուցաբերած առանձնահատուկ մոտեցումը վկայում էին յուրօրինակ փորձի ու մարդասիրության մասին: Նա եղել է և կմնակենտրոնական բանկի կոլեկտիվում և ողջ ֆինանսական համակարգում, որպես բարձր մասնագիտական հատկանիշներով, բարեկրթությամբ և օրինապահությամբ օժտված մարդու վառ օրինակ:
Իսահակ Իսահակյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, Վարչապետի հուշամեդալով, Կենտրոնական բանկի գերատեսչական պարգևներով:
Նրա հիշատակը միշտ վառ կմնա իր գործընկերների կյանքում:
Հոգեհանգիստը կկայանա փետրվարի 17-ին, ժամը 18.00՝ Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում, հուղարկավորությունը՝ փետրվարի 18-ին, ժամը 13.00՝ նույն հասցեից:
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն