Փլուզում Գյումրիում
Փետրվարի 16-ին, ժամը 13:45-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Ա. փողոցում մասամբ փլուզվել է տնակի տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վնասվել է տնակի (72 քմ) սանհանգույցի գիպսակարտոնե առաստաղը (մոտ 1.5 քմ):
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Գյումրու քաղաքապետարանի բնակոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետին և ոստիկանության Կումայրու բաժնի օպերատիվ հերթապահին: