Բաժիններ՝

Գորիսում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Փետրվարի 16-ին, ժամը 13:34-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:04-ին, մարվել՝ 14:23-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոտեխսպասարկման կետի գույքը և ներսում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի 87 AQ 707 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ղ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոտեխսպասարկման կետի աշխատակից՝ 1982 թ. ծնված Վ. Հ.-ը թեթև մարմնական այրվածքներով տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728