ՀՀ կառավարությունը հաստատեց 2017 թվականին ընտանեկան, սոցիալական նպաստների, արտահերթ օգնության և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի չափերը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ընդունված որոշմամբ ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափերը կկազմեն 18 հազար դրամ:
ՍՊԾ դիտացանցը հունվարի 19-ից մինչև 25-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք գո՞հ է ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներից։
ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնելը դարձել է գլխավոր իրադարձությունը Ռուսաստանի քաղաքացիների համար 2017թ. սկզբից ի վեր։ Այս մասին վկայում են սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հունվարի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Սահմանամերձ համայնքների այն ցանկը, որտեղ գործարարությամբ զբաղվելու դեպքում տնտեսվարողներն ազատվում են հարկերից, համալրվում է ևս մեկով։ Այսօր կառավարության նիստում գործադիրը որոշեց ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում իրականացվող գործունեության նկատմամբ նույնպես կիրառելի դարձնել այդ օրենքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկա օրերին այցելելու է Գյումրի և ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարեց այցի մեկնարկային կետ նախատեսել «Շիրակ» օդանավակայանը::
Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է հարցի տեխնիկական լուծումներն ապահովել մինչև մարտի 1-ը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Արարատի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Մարտունու, Եղեգնաձորի, Սիսիանի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ջոն Հեֆերնը, որը 2011-2014թթ. եղել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, կնշանակվի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից կուսակցությանն անդամակցելու դիմում է ստացել:
Շախմատային աշխարհի առաջատարներից մեկը՝ Լևոն Արոնյանը խոսել է Ռիչարդ Ռապորի դեմ տոնած հաղթանակի մասին:
Նավթը թանկանում է Քուվեյթի նավթի նախարար Էսամ ալ Մարզուկի այն հայտարարության հիման վրա, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրներն ամբողջությամբ կատարում են նավթադյունահանման կրճատման վերաբերյալ իրենց պարտավորությունները։
Սիրիայի ընդդիմությունը մերժել է Ռուսաստանի առաջարկած Սահմանադրության նախագիծը, որը Ռուսաստանն առաջարկել էր Աստանայի բանակցությունների ժամանակ, հայտնում է Bloomberg-ը։
Այժմ նոտարը, ի թիվս այլ ծառայությունների, իրավասու է հավաստել կտակակատարի լիազարությունները և տալ վկայագիր, հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, տալ կատարողական մակագրության թերթ, և այլն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ապագայում իր դուստր Իվանկան աշխատանքի կանցնի Սպիտակ տանը։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով ընդգրկվելու են մասնագետներ:
Հունվարի 25-ին Պետդեպը լքել են պետքարտուղարի ևս երկու օգնականներ՝ Ջոյս Բարրը և Միշել Բոնդը: Ներկայում ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնակատարը ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավար Ջոն Քերիի տեղակալ Թոմաս Շենոնն է: Թրամփն ավելի վաղ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Ռեքս Թիլերսոնին, բայց նրան առայժմ չի հաստատել Կոնգրեսի Սենատը։
Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն առողջական խնդիրների պատճառով օրերս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Ստեփանակերտի հոսպիտալից հունվարի 24-ին ուղղաթիռով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 27/1 հասցեի տարածքում բարբարոս մի ձեռք կտրել է 2 ծառ, որոնք 5 տարվա էին, ընդ որում կտրել է թաքուն, գիշերով: Բնակիչներն ասում են, որ այդ տարածքն ունի սեփականատեր, ով աշխատում է նույն վարչական շրջանի թաղապետարանում:
Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը մոտ օրերս կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Նյու Դելիում կյանքի 68-րդ տարում հիվանդության հետևանքով մահացել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կադակինը։ Այդ մասին RIA Novosti-ին հյատնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել կտտանքների կիրառման օգտին։ Պատասխանելով այնպիսի կտտանքների վերականգնման հարցին, ինչպիսին է խեղդվելու իմիտացիան, Թրամփը հայտարարել է, որ վերջին օրերին ինքը հանդիպել է հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ու հարցրել, թե արդյոք արդյունավետ են կտտանքները։
Ռուսաստանը Հայաստանին գյուղատնտեսական տեխնիկա կմատակարարի: Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կազմակերպել գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում և քննարկել տեխնիկայի մատակարարման պայմանները:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց վերանայել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը: