Արմեն Ամիրյանը ՀՀԿ լիիրավ անդամ է և կմասնակցի կուսակցության խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից կուսակցությանն անդամակցելու դիմում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ընդգծեց, որ կուսակցությունը հարգել է դիմումը և Արմեն Ամիրյանն արդեն կուսակցության լիիրավ անդամ է: «Նա այսօր մասնակցելու է կուսակցության խորհրդի նիստին»,- ասաց Թադևոսյանը:

Նա նաև հայտնեց, որ այսօր՝  հունվարի 26-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, իսկ 20:00-ին` խորհրդի նիստը:

Ավելի վաղ ՀՀԿ-ին անդամակցել են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս