Բաժիններ՝

ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ կմշակվի

Տուրիզմի խթանման վերաբերյալ հունվարի 24-ին Մոսկվայում պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցած ԱԳՆ նոտաների փոխանակման ընթացքում հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների՝ առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելը: Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է  հարցի տեխնիկական լուծումներն ապահովել մինչև մարտի 1-ը, որպեսզի ապահովվի միայն ներքին անձնագիր ունեցող  Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական  կոմիտեին հանձնարարվել է այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով՝ ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ: «Մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031