Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը հանդես է եկել կտտանքների կիրառման օգտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել կտտանքների կիրառման օգտին։ Պատասխանելով այնպիսի կտտանքների վերականգնման հարցին, ինչպիսին է խեղդվելու իմիտացիան, Թրամփը հայտարարել է, որ վերջին օրերին ինքը հանդիպել է հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ու հարցրել, թե արդյոք արդյունավետ են կտտանքները։

«Եվ պատասխանը եղել է, այո՛, միանշանակ»,- հավելել է Թրամփը։

Նա բերել է այն սպանությունների օրինակները, որոնք իրականացնում են ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Մերձավոր Արևելքում՝ սպանելով մարդկանց ու դա տեսագրելով։

Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ն անում է բաներ, որոնց մասին, ոչ ոք չէր լսել Միջնադարից ի վեր։ Թրամփը հավելել է, որ «կրակի դեմ պետք է կրակի օգնությամբ պայքարել»։
Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ այդ հարցում հենվում է իր թիմի կարծիքի վրա, մասնավորպես՝ ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյի և պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի։

«Բայց կարծո՞ւմ եմ արդյոք, որ դա գործում է։ Անկասկած, դա գործում է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

https://www.youtube.com/watch?v=uoVNcED4KKI

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս