![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրոպայի խորհրդի նախագահը մոտ օրերս կժամանի Վրաստան
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/234648014.jpg)
Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը մոտ օրերս կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Չուգոշվիլիի գլխավորությամբ գտնվում է Ստրասբուրգում, որտեղ մասնակցում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքին։ Այցի շրջանակում Վրաստանի խորհրդարանի պատվիրակության անդամները բարձր մակարդակի հանդիպումներ են ունենում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Մի քանի օրից Եվրոպայի խորհրդի նախագահը կժամանի Թբիլիսի և նա հնարավորություն կունենա ծանոթանալ երկրում ընթացող գործընթացներին»,- հայտարարել է Չուգոշվիլին Յագլանդի հետ հանդիպումից հետո։