![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիական ընդդիմությունը մերժել է Ռուսաստանի առաջարկած Սահմանադրությունը
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/199332_src.jpg)
Սիրիայի ընդդիմությունը մերժել է Ռուսաստանի առաջարկած Սահմանադրության նախագիծը, որը Ռուսաստանն առաջարկել էր Աստանայի բանակցությունների ժամանակ, հայտնում է Bloomberg-ը։
«Մենք ասել ենք, որ միայն սիրիացի ժողովուրդը իրավունք ունի գրել Սիրիայի Սահմանադրությունը։ Իրաքում Փոլ Բրեմերի փորձը (Իրաքում Ջորջ Բուշ-Կրտսերի ներկայացուցիչը 2003-2004թթ.) բավականաչափ ակնառու է։ Երբ Սահմանադրությունը գրված է այլ երկրի կողմից, դա չի գործի»,- հայտարարել է ապստամբների պատվիրակության ներկայացուցիչ Յահյու ալ-Արիդին։
Ինչպես հայտնել էին ԶԼՄ-ները, նախագիծը առաջարկել է սիրիացիներին նախագահ ընտրել
7 տարով՝ առանց երկրորդ անգամ վերընտրվելու հնարավորության։
Փաստաթուղթը նախատեսում է նաև նախագահի լիազորությունների վերաբաշխում՝ հօգուտ երկպալատ խորհրդարանի։
Մոսկվան նաև առաջարկել էր քրդական ինքնավարության ստեղծում։
Interfax-ի տեղեկություններով՝ Սիրիայի գլխավոր օրենքի նախագիծը մերժում էր նաև շարիաթը՝ որպես իրավունքի հիմնական աղբյուր։