Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Ռուսաստանում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ստեղծվելու է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատրաստվում է այցելել Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report կայքը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վեց առաջարկ ընդունելի չէ և կատա րման ընթացքում է. դրանք արտացոլված են կառավարության ծրագրում, նախարարության գերակա խնդիրներում և միջոցառումների ցանկում: Չորս առաջարկ ընդունելի չէ, սակայն այն առումով, որ բարձրացված խնդիրների մասով ռիսկերի նվազեցման այլ գործիքներ են սահմանվել, 1 առաջարկ լրացուցիչ քննարկման կարիք ունի, 7 առաջարկ ավելի լայն է ներկայացված և գնումների ոլորտից դուրս է:
Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան 1 շենքի բակում տղամարդու դի կա։
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկում է հեռուստատեսային հաղորդման վարող դառնալու գաղափարը, հաղորդում, որը նվիրված կլինի արդիականության հրատապ խնդիրներին, եւ, որպես վարող, պլանավորում է իր մոտ ստուդիա հրավիրել աշխարհի ղեկավարների եւ առաջադեմ մտածողների:
Մեքսիկայում քաղաքական գործիչները պահանջել են, որպեսզի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն չեղարկի ԱՄՆ այցն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկու երկրների միջև պատի կառուցման շինարարությունն սկսելու մասին, հայտնում է The Guardian-ը։
Հունվարի 26-ին, ժամը 02.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գորիս ավտոճանապարհին «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան խափանվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ պատրաստ է իսլամ ընդունել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների, որը պատրաստվում է կասեցնել Սիրիայից փախստականների ընդունումն ու մուսուլմանական երկրների բնակիչների համար վիզաների տրամադրումը։
ԱՄՆ-ը մտադիր է կասեցնել վիզաների տրամադրումը 7 երկրների քաղաքացիների համար, որոնց բնակչության գերակշիռ մեծամասնությունը մուսուլմաններ են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրամանագիր է պատրաստում ՄԱԿ-ի և միջազգային մյուս կազմակերպությունների ֆինանսավորումը 40%-ով կրճատելու մասին, հայտնում է The New York Times-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում «անվտանգության գոտիների» ստեղծման մասին։
հյուրանոցից դուրս են բերել վերջին երկու զոհերի մարմինները։ Այդկերպ զոհերի թիվը հասել է 29-ի, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 25-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու լուրը ոչ բոլոր ՀՀԿ-ականներին է տխրեցրել։ Մի մասն է միայն ափսոսանքով վերաբերվում, մյուսների տրամադրությունը խիստ բարձրացել է։ Հատկապես ոգեւորված են երիտհհկականները՝ Շարմազանով, Աշոտյան։
Սովորաբար ԱԺ ներկա և նախկին պատգամավորները «գլխապատառ» ցանկանում են իրենց անունները մտցնել ԱԺ պատգամավորական ցուցակի մեջ և պատգամավոր դառնալ: Որքան էլ զարմանալի է, ճիշտ հակառակն է ԱԺ պատգամավոր, գործարար Դերժավայի Արկադի (Արկադի Հարությունյան) դեպքում:
Այսօր ցերեկը ցիկլոնի ուժը կթուլանա, որի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Այս տարվա հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիայի» նախաձեռնությամբ գազի սակագինը ՀՀ սպառողների համար նվազեցվեց: «Գազպրոմ Արմենիան» հույս ունի, որ գազի էժանացումը կհանգեցնի սպառման ծավալների աճին։
ՊԲ առաջապահ զորամասերը, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
«Այս ձյունը դեռ հարսանիքի դիմացից վազող աղվեսն է, հիմնական հարսանիքը սպասեք հունվարի 27-ին և 28-ին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Արդեն հինգ տարի է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը: Նրա պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում նախարարության տարբեր գերատեսչություններում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվել, դրանց անմիջական մասնակիցները ձերբակալվել են, անուղղակի մասնակիցները՝ հրաժարական ներկայացրել: Իսկ ահա անձամբ նախարարը մինչև հիմա շարունակում է հաջողությամբ պաշտոնավարել:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Օպտիկական պատրանքի ստեղծման տեսագրությունը հունվարի 18-ին հրապարակվել է նրա YouTube-ալիքում, սակայն զանգվածային լրատվամիջոցները, մասնավորապես, The Daily Mirror-ը, տեսահոլովակի վրա ուշադրություն են դարձրել սոսկ մեկ շաբաթ անց: «Կարծում եմ՝ հարկ չկա բացատրելու, թե ինչն է ինձ ոգեշնչել»,- պարզաբանել է գրիմարարն իր պերֆորմանսի թեման:
Ըմպելիքը, որը կմաքրի ձեր թոքերը, հատկապես խորհուրդ է տրվում ծխողներին և նախկին ծխողներին:
Մեծ պահքի ընթացքում սովորաբար պսակադրություն չի կատարվում։ Սակայն հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը և այն, որ շատերն առանց իմանալու նախապատրաստվում են պսակադրությանն ու հնարավոր չէ տեղափոխել պսակի օրը, եկեղեցին ընդառաջում է և կատարում է պսակը՝ նախընտրելով օրհնել զույգերին և բացառել առանց օրհնության ընտանիք կազմելու հանգամանքը:
Առաջարկում ենք թեստ, որը կօգնի նոր փաստեր իմանալ ձեր անձի մասին. ենթագիտակցությունը շատ բան կարող է վկայել ձեր բնավորության մասին։ Ուշադիր նայեք լուսանկարին, ինչ է այն ձեզ հիշեցնում։
Հողի տարերքի այս ներկայացուցիչներն ամենաթույլն են։ Շատ են սովորել կայունության, ինչի հետևանքով ցանկացած չպլանավորված փոփոխություն նրանց հանում է շարքից։ Նույնկերպ նրանք կարող են հանձնվել անսպասելի դժվարությունների հետևանքով, որոնք խանգարում են նրանց իրականացնել պլանները։ Սա նրանց գրեթե անպաշտպան է դարձնում կյանքի դժվարությունների առջև։
Ինչպես նշում են բժիշկները՝ լսողության խնդիրները ծերացման նշան են: Այնուամենայնիվ, այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են առերեսվում լսողական խնդիրներին՝ անկախ տարիքից և սեռից: Լսողության կորուստը խանգարում է ամենօրյա նորմալ կենսագործունեությանը: