Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 14-ին Վատիկանում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիոն:
«Ռուսներին չեն փրկի նաև Թուրքիայի հետ մերձեցման այն դաժան փորձերը, որ անում են: Ռուսները հերթական անգամ թուրքերից «գցվելու» են, որ փորձում են ամեն կերպ դուր գալ թուրքերին: Այդ երկու երկրները փորձում են շանտաժով իրար հետ միանալ, բայց չեն միանա»:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը նշել է, որ մեջլիսում ցեղասպանության մասին խոսելիս նպատակ է ունեցել ուշադրություն հրավիրել անցյալի սխալների վրա:
Ճապոնական ավիաընկերությունները ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ են համարել 104 թռիչք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»ն:
«Պարոն Թրամփը չունի փորձառություն անվտանգության խնդիրներում, սակայն դա չի նշանակում, որ նա չի կարող կամ ունակ չէ դառնալ լավ նախագահ: Դա նշանակում է ընդամենը, որ դեռ վաղ է որևէ եզրակացություն անել»:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Սա առաջին անգամ չէ, երբ ես պետք է խաղամ այդ մակարդակի դերբիում: Մենք պետք է պատրաստ լինենք, պատրաստ՝ խաղալու թիմի և երկրպագուների համար: Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի հաղթանակ տանենք այդ խաղում, որովհետև դա կմտնի պատմության մեջ: Բացի այդ, մեզ անհրաժեշտ է 3 միավոր:
Նա վստահեցվել է, որ սահմանային ցանկապատը չի դառնա «Չինական պատ», քանի որ դրա հիմնական նպատակն է սահմանափակել մաքսանենգությունը դեպի Լիտվա:
«Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, և նա վստահ լինի, որ մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»,- նշել է նախարար Առաքելյանը:
Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է կարիքների գնահատման առաքելության զեկույցը, որում առանձնացված են մի շարք դրական կողմեր և առաջընթաց ընտրական գործընթացների բարեփոխումների վերաբերյալ:
Ռուսական քարոզչությունը որպես Արևմուտքի վարկաբեկման միջոց այն ներկայացնում է իբրև այլասերված արժեքներ ունեցող, փտող, դեպի կործանումը գնացող մի տարածք: Օրինակ, նրա կողմից օգտագործվող «գեյրոպա», «լիբերաստ», «պինդոս» և այլ ստորացուցիչ բառերը նպատակ ունեն այդ երկրի քաղաքացիների մոտ բացասական կողմերով ցույց տալ ԱՄՆ-ը, Եվրոպան և այնտեղ գործող արժեքները:
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին և հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանին։
Ախտորոշվել են գույքային իրավունքների գրանցման ենթակառուցվածքների ոլորտի հետևյալ խնդիրները
Հանրապետական կուսակցությունը տարածքային կառույցների հետ միասին քննարկում է խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակում և ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվող թեկնածուների ցանկը:
Շըրնաքի հանրապտական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում, որն ընդունվել է դատարանի կողմից, պահանջ է ներկայացվել պատգամավորին բանտարկել մինչև 22 տարվա ազատազրկման «հակաօրինական հավաքներ և ցույցեր կազմակերպելու, ղեկավարելու, դրանց մասնակցելու» և «հանցավոր խմբավորման անդամ լինելու» հիմնավորումներով:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին նախագահ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ չի ուշանա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ դեռևս 2014 թվականի մարտից մտցված պատժամիջոցները` կապված Ուկրաինայում տիրող իրադրության հետ:
15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում սահմանադրական փոփոխությունների առաջարկների քննարկման ընթացքում պատգամավորների միջև սկսված ծեծկռտուքի ժամանակ անհետացել է ամբիոնի միկրոֆոնը:
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան չի մասնակցի «Լեսթերի» դեմ այսօրվա հանդիպմանը: Ֆուտբոլիստը գանգատվել է մեջքի ցավերից և զգուշացել է վնասվածքի ռեցիդիվից:
Միացյալ Նահանգները պաշտոնական հրավեր չի ստացել` Աստանայում մասնակցելու Սիրիայում հրադադարի հաստատման հարցով բանակցություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Մարկ Թոները:
«Թեպետ Ռուսաստանի հետ երկխոսությունը ակտիվորեն և դրական ուղղությամբ շարունակվում է, սակայն երկու երկրի միջև համագործակցությունը դեռևս չի վերադարձել նախաճգնաժամային մակարդակի»,- ասել է նա:
Քվեարկությունը կատարելուց հետո քաղաքացին մոտենում է քվեատուփին, հանձնաժողովի անդամը վերցնում է կտրոնը և առանց քվեարկության ծրարը քաղաքացուց վերցնելու ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը, և քաղաքացին քվեարկության ծրարը գցում է քվեատուփի մեջ ու հեռանում է ընտրական տեղամասից:
«Կարծել, թե Եվրոպայի բաժանմանն աջակցելով մենք կկարողանանք գործել մեր շահերի շրջանակում, կլիներ լիակատար հիմարություն: Լինել Brexitի վառ աջակից` մեզ համար դա հիմարության գագաթնակետն է», ավելացրել է դիվանագետը:
Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է «Լիվերպուլ»-ի հետ առաջիկա խաղին և Յուրգեն Կլոպին:
Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարիո Գիրոն հայտարարել է, որ Թուրքիայում անցումը նախագահական կառավարման համակարգի միայն կհեռացնի այդ երկրին Եվրամիությունից:
Ֆիլիպիններում գործող «Աբու Սայաֆ» ահաբեկչական իսլամիստական խմբավորման զինյալներն ազատ են արձակել հարավկորեական բեռնատար նավի` ավելի քան երեք ամիս գերության մեջ պահվող նավապետին և նրա անձնակազմի մեկ անդամի: