 
                        «Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ չի ուշանա». Իվետա Տոնոյան
 
                                    «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին նախագահ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղաքականության վերաբերյալ չի ուշանա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Գագիկ Ծառուկյանը 2016 թվականի տարեվերջին հայտարարել էր, որ այդ հարցի հետ կապված անձամբ հայտարարություն կանի: Այդ հայտարարությունում հնչելու են հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ընդգծեց Տոնոյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        