Բաժիններ՝

Օբաման ևս մեկ տարով հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ դեռևս 2014 թվականի մարտից մտցված պատժամիջոցները` կապված Ուկրաինայում տիրող իրադրության հետ:

Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ Օբամայի կարգադրության` ՌԴ դեմ պատժամիջոցները պետք է շարունակվեն մինչև 2018 թվականի մարտ: Ուշագրավ է, որ Օբամայի կարգադրությունը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և այդ համատեքստում ՌԴ դեմ պատժամիջոցները վերանայելու մտադրության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս