Թրամփի արտաքին քաղաքականությունը. Մեկնաբանում են փորձագետները. «Ամերիկայի ձայն»
Քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփն անդրադառձել է արտաքին քաղաքականության բազմաթիվ խնդիրների: Նա քննադատության է ենթարկել ՆԱՏՕ անդամ երկրներին՝ պաշտպանողական կարիքներին բավարար միջոցներ չտրամադրելու համար, Չինաստանին, ինչպես նաև խոստացել վերացնել ԴԱԵՇ-ը:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ փորձագետ Բլեյզ Միսզտալի կարծիքով, սակայն, իր նախորդների օրինակով նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը կկանգնեն բազմաթիվ այլ խնդիրներ առջեւ, որոնք կտարբերվեն քարոզարշավի ընթացքում անդրադարձած հարցերից:
«Աշխարհը թույլ չի տա նախագահ Թրամփին անել այն ամենն, ինչ ինքը նախատեսում է»
Միսզտալի կարծիքով, Թրամփի հետագա արտաքին քաղաքականությունը կձևավորվի՝ ելնելով աշխարհում ընթացող իրադարձություններից, նրա նախընտրած քաղաքականությունից և այն խորհուրդներից, որ նա կստանա իր խորհրդականներից:
Նոր վարչակազմի արտաքին քաղաքականության իրականացումը նա վստահել է ExxonMobil ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնին և թոշակի անձանց գեներալ Ջեյմս Մաթիսին:
«Մենք ձևավորում ենք ամենալավ վարչակազմերից մեկը, ուր ներգրավված են մտավոր բարձր ունակություն ունեցող մարդիկ»
Քննադատներին անհանգստացնում է Թրամփի արտաքին քաղաքականության փորձի բացակայությունը:
«Արտաքին քաղաքականության առումով նա չունի որևէ փորձառություն, որը կվստահեցնի հանրությանը, որ նա կարող է լուծել այն գլոբալ խնդիրները, որի առջև կանգնած է աշխարհն այսօր»,- ասում է Բրայան Կատուլիսը
Սակայն Թրամփի խորհրդականները նշում են, որ վերջինիս կարողությունն ու նրա ունակությունները շատ ավելի կարևոր են, քան արտաքին քաղաքական փորձի բացակայությունը:
«Պարոն Թրամփը չունի փորձառություն անվտանգության խնդիրներում, սակայն դա չի նշանակում, որ նա չի կարող կամ ունակ չէ դառնալ լավ նախագահ: Դա նշանակում է ընդամենը, որ դեռ վաղ է որևէ եզրակացություն անել»:
Սակայն Թրամփի գործարար լինելու հանգամանքն ու խնդիրների դիտարկումը այդ կոնտեքստում կարող է ազդել նրա արտաքին քաղաքականության վրա, օրինակ Ռուսաստանի, Չինաստանի կամ Իրանի միջուկային ծրագրի հարցերում:
«Սա գործարքային մոտեցում է: Կարծում եմ շատ բան պարզ է նրա դիրքորոշումներից: Կարծում եմ, որ նա դիտարկում է իր անձնական կապերը որպես բանակցությունների մի մաս»
Սակայն արտաքին քաղաքականությունը բիզնես գործարք չէ: Նախագահների որոշումներն ունենում են ծանր հետևանքներ, հատկապես պատերազմի, և անվտանգության հարցերում, որի արդյունքում կարող են լինել նաև մարդկային զոհեր: