Բաժիններ՝

Դիեգո Կոստան վիճել է Անտոնիո Կոնտեի հետ և կարող է հեռանալ «Չելսիից»

Պրեմիեր լիգայի առաջատարների շարքերում աղետ է սպասվում:
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան չի մասնակցի «Լեսթերի» դեմ այսօրվա հանդիպմանը: Ֆուտբոլիստը գանգատվել է մեջքի ցավերից և զգուշացել է վնասվածքի ռեցիդիվից:

Երբ ակումբի բժիշկները չեն համաձայնել Կոստայի կասկածների հետ, իսպանացին իր դժգոհությունն է հայտնել նրանց աշխատանքից: Անտոնիո Կոնտեն բժիշկների կողմն է բռնել, ինչը և հանգեցրել է լուրջ կոնֆլիկտի:

«Չելսիում» հրաժարվել են մեկնաբանել Կոնտեի և Կոստայի կոնֆլիկտն այն դեպքում, երբ իսպանացու ներկայացուցիչներն արդեն դուրս են եկել տրանսֆերային շուկա: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ ВВС-ի տեղեկության, չինական ակումբները Կոստային առաջարկում են տարեկան 35 մլն եվրո աշխատավարձ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս