ԱՄՆ-ին չեն հրավիրել

Միացյալ Նահանգները պաշտոնական հրավեր չի ստացել` Աստանայում մասնակցելու Սիրիայում հրադադարի հաստատման հարցով բանակցություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Մարկ Թոները:

«Մենք չենք ստացել որևէ պաշտոնական հրավեր Աստանայի հանդիպմանը»,- ասել է Թոները` նշելով, որ իրենք աջակցում են Սիրիայում հրադադարի հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին:

«Թեպետ մենք  այս նախաձեռնության անմիջական մասնակիցը չենք, սակայն շարունակում ենք կապ պահպանել ռուսների և թուրքերի հետ»,- հայտնել է Թոները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031