Լիտվան ցանկանում է Ռուսաստանի հետ սահմանին պատ կառուցել

Լիտվայի 2017 թվականի պետական բյուջեն նախատեսում է Կալինինգրադի շրջանի հետ սահմանին պատի կառուցում: Այս մասին հաղորդում է Lietuvos žinios պորտալը:

Ներկա դրությամբ Լիտվայի և Կալինինգրադի շրջանի պետական սահմանին տեղադրված են միայն հատուկ նշաններ և 13 մետրանոց հսկողության գիծ:

Լիտվայի Ներքին գործերի նախարար Էյմուտիս Միսունասի խոսքով` պաշտոնական Վիլնյուսը 2017-ին առաջին անգամ կհատկացնի 3,6 մլն եվրո` ռուսական  էքսկլավի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով:

«Այդ միջոցները պետք է բավարարեն ցանկապատի կառուցմանը: Դրա մոտ կտեղադրվի սահմանային վերահսկողության համակարգ, որի համար միջոցները կգտնվեն գալիք տարի»,- ասել է նախարարը:

Նա վստահեցվել է, որ սահմանային ցանկապատը չի դառնա «Չինական պատ», քանի որ դրա հիմնական նպատակն է սահմանափակել մաքսանենգությունը դեպի Լիտվա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031