Բաժիններ՝

«Կլոպի «Լիվերպուլը» շատ հետաքրքիր ֆուտբոլ է խաղում». Հենրիխ Մխիթարյան

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղի սպասումներով:

«Բոլորը սպասում են «Լիվերպուլի» հետ կիրակնօրյա խաղին: Ես բաց եմ թողել «Էնֆիլդում» կայացած խաղը, չնայած դրան, հասկանում եմ այս խաղի նշանակությունը: Ես լավ գիտեմ հակամարտության պատմությունը:

Սա առաջին անգամ չէ, երբ ես պետք է խաղամ այդ մակարդակի դերբիում: Մենք պետք է պատրաստ լինենք, պատրաստ՝ խաղալու թիմի և երկրպագուների համար: Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի հաղթանակ տանենք այդ խաղում, որովհետև դա կմտնի պատմության մեջ: Բացի այդ, մեզ անհրաժեշտ է 3 միավոր:

Նա դարձել է շատ ավելի ուժեղ, քան նախորդ տարի: Ես շատ լավ գիտեմ նրան: Նա մեծագույն մարզիչներից մեկն է, նա կարող է թիմը նոր մակարդակի հասցնել: Կլոպի թիմը շատ հետաքրքիր ֆուտբոլ է խաղում: Ես կարծում եմ՝ շատ լավ խաղ կստացվի:

Կլոպը կարողանում է վստահություն հաղորդել ֆուտբոլիստներին և օգտագործում է նրանց ամենաուժեղ կողմերը: Դա այն է, ինչը նա ամենից լավ է անում»,- ասել է Մխիթարյանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս