![](/banners/BeFunky-design.jpg)
Ճապոնիայում ձյան տեղումների պատճառով ավելի քան 100 թռիչք է հետաձգվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/inqnatir.jpg1_.jpg)
Ճապոնական ավիաընկերությունները ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ են համարել 104 թռիչք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»ն:
Ձյան առատ տեղումներն ընդգրկել են գրեթե ողջ Ճապոնիան` բացառությամբ երկրի արևելյան մի շարք շրջանների: Երկրի որոշ շրջաններում ձյան շարքի հաստությունը հասել է 2.5 մետրի: Օդերևութաբանների տվյալներով` առաջիկա օրերին ևս սպասվում են ձյան տեղումներ: