
ՀՀԿ-ում ցուցակների կազմումն ավարտական փուլում է և դրանցում կլինեն հայտնի ու անհայտ անուններ. panorama.am

Հանրապետական կուսակցությունը տարածքային կառույցների հետ միասին քննարկում է խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակում և ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվող թեկնածուների ցանկը: Այս մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:
Նա տեղեկացրել է, որ արդեն հայտնի դեմքեր են լինելու ցուցակներում, նաև անհայտ դեմքեր: Հարցին, թե օրինակ, գործարար Սամվել Ալեքսանյանը ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվելո՞ւ է պատգամավորության թեկնածու նախկին ընտրատարածքում, Թադևոսյանը պատասխանել էց.«Չեմ կարող ասել այս պահին, ցուցակը ձեռքիս չի, բայց շատ հնարավոր է առաջադրվի: Ի՞նչն է խանգարում, որ առաջադրվի: Սպասեք, ցուցակը կհրապարակենք ու այնտեղ շատ հայտնի և ոչ հայտնի անուններ կգտնեք»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: