Հենրիխ Մխիթարյանը մոտ է ռեկորդին
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտենում է Քևին դե Բրույնեի ռեկորդին` Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում 21 գոլային փոխանցում: Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Բորուսիայի» վերջին երկու խաղերում Մխիթարյանը պետք է ևս մեկ գոլային փոխանցում կատարի: Դե Բրույնեն մեկ մրցաշրջանի ընթացքում 21 գոլային փոխանցման ռեկորդը սահմանել է նախորդ մրցաշրջանում` «Վոլֆսբուրգի» դեմ խաղում:
Մխիթարյանն իր ակտիվում ունի 20 գոլային փոխանցում: Նման ցուցանիշով աչքի են ընկել նաև «Վոլֆսբուրգի» նախկին կիսապաշտպան Միսիմովիչը (2008-09թթ. մրցաշրջան) և Ֆրանկ Ռիբերին (2011-12):
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը