5 րոպեանոց մերսում՝ շնչառությունը բացելու համար
Երբ մարդիկ մրսում են կամ հարբուխով են հիվանդանում, առաջին հերթին փակվում է նրանց քիթը, ինչը բավականին տհաճ երևույթ է: Բարեբախտաբար, fhfn կայքը ներկայացնում է հրաշք մերսման մեթոդ, որը կօգնի բացել քթի փակվածությունն ու մաքրել ավելորդ խորխը:
Այս մերսումը կատարելու համար պետք է ցուցամատով սեղմել դեմքի այն հատվածը, որը նշված է նկարում: Մատները պետք է սեղմած պահել դեմքին 10 վայրկյան, պետք չէ չափազանց ամուր սեղմել: Տեղափոխեք մատը զգուշորեն մի կետից մյուսը: Պրոցեդուրան շատ հեշտ է, քանի որ այն իր մեջ ներառում է ընդամենը 5 պարզ քայլ:
- Յուրաքանչյուր կետի երկու կողմերն էլ պետք է մերսել: Քթանցքերը դանդաղորեն կփակվեն, երբ սկսեք մերսել քթանցքերի դրսի հատվածը:
- Այնուհետև, զգուշորեն տեղափոխեք մատները դեպի քթի սկզբնամասը՝ սեղմելով իջեք՝ դեպի աչքերի ներքին անկյուններ:
- Շարունակեք մերսումը՝ մատները սահեցնելով հոնքերի և աչքերի շուրջ, հասեք մինչև այտոսկրեր: Ահա այստեղ սեղմած պահեք 10 վայրկյան:
- Վերջում մերսեք ականջաբլթակները, և մերսումն ավարտված է:
Կրկնեք այս պրոցեդուրան օրը 3 անգամ և անմիջապես կնկատեք տարբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը