Բաժիններ՝

2016թ. մայիսի մագնիսական փոթորիկները

Արեգակը միշտ չէ, որ ժպիտ և լույս է պարգևում Երկրի բնակիչներին: Մագնիսական փոթորիկները կարող են մեզանից յուրաքանչյուրին հանկարծակիի բերել այն ժամանակ, երբ մենք դրան չենք սպասում:

Մայիսի մեզ սպասվում է միայն 2 լուրջ վտանգ մեր առողջության համար. 9-ին և 20-ին: Այդ ժամանակ Արեգակը կլինի առավել ակտիվ: Այդպիսի օրերին խորհուրդ է տրվում շատ չլարվել:

2016թ. մայիսի 9-11-ը՝ մագնիսական փոթորիկներ

Մասնագետների սկզբնական տվյալներով՝ այս 3 օրերը ծայրահեղ ծանր կլինեն զգայուն մարդկանց համար: Բոլոր նրանք, ովքեր ենթարկվում են Արեգակի ազդեցությանը, շատ վատ կզգան իրենց:

Փոթորիկը սկսվելու է մայիսի 9-ին և կշարունակվի մինչև մայիսի 11-ը:

Այս փոթորիկը շատ թույլ կլինի, բայց նրա ուժը տևողության մեջ է: Մեծամասամբ դա ավելի վատ է առողջության համար, քան կարճաժամկետ, բայց ուժեղ ակտիվությունը:

2016թ. մայիսի 20-ին՝ մագնիսական փոթորիկ

Այս փոթորիկի հետ այդքան էլ հեշտ չէ: Այս անգամ արեգակնային ակտիվությունը կունենա նման բնույթ: Սկզբում, մայիսի 19-ին, մարդիկ թեթև տկարություն կզգան: Մոտ մեկ օր հետո` մայիսի 20-ին, Արեգակի ազդեցությունը կուժեղանա և, ամենայն հավանականությամբ, կվերածվի առաջին մակարդակի փոթորկի: Մայիսի 21-ին արեգակի ներգործությունը կթուլանա:

Բժիշկների խորհուրդները

Յուրաքանչյուր մարդու ուժեղագույն թշնամիներից մեկը հանդիսանում է քրոնիկ հոգնածության համախտանիշը, քանի որ այն կարող է դառնալ այլ հիվանդությունների պատճառ: Դրա համար էլ աշխատեք բավարար հանգստանալ մագնիսական փոթորիկների օրերին:

Խուսափեք նաև ագրեսիայից, մի վիճեք և մի նյարդայնացեք: Հանգստությունը Ձեր ընկերն է և հավատարիմ օգնականը:

Պատրաստեց Աի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս