Ասպիրինը՝ խնամքի միջոց
Ասպիրինն ամենահաճախ օգտագործվող ցավազրկողներից մեկն է: Իրականում այն կարելի է գտնել յուրաքանչյուրի տանը: Այն նաև օգնում է թույլ մրսածության ժամանակ: Հետազոտությունը պարզել է, որ ասպիրինի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել սրտի կաթվածի և արյան խցանման ռիսկը: Այնուամենայնիվ, այս հաբերը կարող են ավելին, քան կարծում եք:
Մի քանի հուշում, թե ինչ կարելի է անել ասպիրինով:
Ասպիրինից դիմակ՝ դեմքի համար
Ասպիրինի մի քանի հաբը մանրացրեք, լցրեք փոքրիկ տարայի մեջ, ավելացրեք գոլ ջուր և խնձորի քացախ, լավ խառնեք: Ստացված խյուսն ամեն օր քսեք դեմքին: Դիմակն օգնում է հարթեցնել կնճիռները:
Ասպիրինը՝ թեփի դեմ
Ասպիրինի 2-3 հաբ մանրացրեք և խառնեք շամպունով: Երբ շամպունը քսեք մազերին, թողեք փոքր-ինչ մնա, ապա զգուշորեն մերսեք գլխամաշկն ու լվացեք ջրով:
Ասպիրինը հանգստացնում է մոծակների խայթոցից առաջացած քորը
Ասպիրինի մի քանի հաբ մանրացրեք, խառնեք մի փոքր գոլ ջրով: Խառնուրդը քսեք խայթած հատվածին, և քորը շուտով կվերանա: Այն ունի հակաբորբոքային հատկանիշներ, քանի որ պարունակում է ացետիլսալիցիլաթթու:
Ասպիրինը՝ շուրթերի համար
Եթե ձեր շուրթերը հաճախ են ճաքճքում, ապա ասպիրինն այն է, ինչ ձեզ հարկավոր է:
Ասպիրինի 4 հաբը, 2ճ/գ շագանակագույն շաքարը, 2ճ/գ մեղրը, 1ճ/գ ձիթապտղի յուղն ու 1 սրվակ վիտամին E-ն խառնեք և քսեք շուրթերին: Թողեք փոքր-ինչ մնա, ապա լվացեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը