Բաժիններ՝

«Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն

«Չելսին» օգնեց աղվեսներին պոկվել «Տոտենհեմից»:

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Լեսթերը» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Օլդ Թրաֆֆորդում» և միավորների տարբերությունը «Տոտենհեմի» հետ հավասարեցրեց 7-ի: Անգլիայի չեմպիոն դառնալու համար «աղվեսները» սպասում էին «Չելսի» – «Տոտենհեմ» խաղի արդյունքին. «կապույտները» պետք է ուղղակի չպարտվեին, որպեսզի օգնեին Վարդիին և ընկերներին երազանքը դարձնել իրականություն:

Առաջին խաղակեսում «Տոտենհեմը» 2 անգամ գոլ խփեց «Չելսիին», բայց 2-րդ խաղակեսում «կապույտները» հավասարեցրին հաշիվը և խլեցին «Տոտենհեմից» տիտղոս նվաճելու բոլոր թվաբանական շանսերը:

«Չելսի» – «Տոտենհեմ» խաղին «Լեսթերի» ֆուտբոլիստները հետևում էին Վարդիի տանը: Կլաուդիո Ռանիերին ընթրում էր իր 96-ամյա մոր հետ:

«Չելսին մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը:

«Տոտենհեմը» վերջին անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել 1961թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս