Բաժիններ՝

Խաղից առաջ. «Բավարիա»-«Ատլետիկո»

Մայիսի 3-ին տեղի կունենա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումն «Ատլետիկոյի» և «Բավարիայի» միջև: Առաջին խաղում իսպանական ակումբի ֆուտբոլիստները կարողացան հաղթել 1:0 հաշվով:

Պեպ Գվարդիոլայի թիմն առաջին խաղում նվազագույն հաշվով պարտվելուց հետո պետք է առնվազն մեկ գոլ խփի: Այս դեպքում մյունխենցիները կկարողանան հույս դնել լրացուցիչ ժամանակի վրա: Մադրիդյան հանդիպումում մյունխենցիներն ունեին մի քանի հնարավորություն հաշիվը հավասարեցնելու համար, սակայն Դիեգո Սիմեոնեի պաշտպանողական մարտավարությունը հրաշալի աշխատեց:

Առաջիկա խաղում «Բավարիան» հիմնական ժամանակում հաղթելու համար պետք է խփի առնվազն 2 գոլ: Բացի այդ, պետք է շատ լավ գործել պաշտպանությունում: Իսկ թե ինչ խնդիրներ ունեին բավարացի պաշտպանները «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, տեսանելի էին բոլորի, այդ թվում՝ գլխավոր մարզիչ Գվարդիոլայի համար:

Դիեգո Սիմեոնեի թիմը խաղաց իր համար դասական ոճով: Մադրիդցիները սուր էին ոչ միայն մրցակցի տուգանային հրապարակում, այլև շատ ապահով էին պաշտպանությունում: Սպասվելիք խաղում մադրիդցիները կխաղան նույն ոճով, սակայն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն պաշտպանությանը:

Կարդացեք նաև

Սիմեոնեի թիմը, հնարավոր է՝ խաղա իր սիրելի 1:0 հաշվով: Վերջին խաղերում գրեթե միշտ մադրիդցիները հենց այդ հաշվով են հաղթել: Նման հաշիվներով առաջին խաղերից հետո «Ատլետիկոն» 69 տոկոսում հաղթել է ընդհանուր դիմակայությունում:

Չնայած «Ատլետիկոյի» առավելությանը, բուքմեյքերների կարծիքով՝ խաղի ֆավորիտը Բավարիան» է: Վերջիններիս հաղթանակը գնահատվում է 1.50 գործակցով: Մադրիդցիների հաղթանակի գործակիցը 5,50 է, իսկ ոչ-ոքին՝ 4:

Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Մադրիդում մայիսի 3-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս