Բաժիններ՝

Արեգակնային համակարգից դուրս հայտնաբերվել է երեք մոլորակ, որոնց վրա կարող է կյանք լինել

Աստղագետները հայտարարել են Արեգակնային համակարգին համեմատաբար մոտ գտնվող երեք մոլորակների հայտնաբերման մասին, որոնց վրա կարող է կյանք լինել, տեղեկացնում է BBC-ն:

Հետազոտության հեղինակներն իրենց աշխատանքը հրապարակել են Nature հանդեսում: Նրանց տվյալներով՝ երեք մոլորակները, որոնց վրա կարող է կյանք հայտնաբերվել, գտնվում են Երկրից 39 լուսային տարի հեռավորության վրա՝ TRAPPIST-1 համակարգում, որը գտնվում է Ջրհոսի համաստեղությունում, դարչնագույն թզուկի մոտ:

Բելգիայի Լիեժի համալսարանից Մայքլ Գիլոնի խոսքով՝ աստղագետների առջեւ այժմ բացվում է բացառիկ, աստղային դիտարկումների պատմության մեջ առաջին հնարավորությունը կյանքի քիմիական հետքեր հայտնաբերելու Արեգակնային համակարգի սահմաններից դուրս:

Դա հնարավոր է, որովհետեւ հայտնաբերված մոլորակները բավականաչափ մոտ են գտնվում Երկրին, եւ դրանց մթնոլորտները հնարավոր կլինի վերլուծել արդի տեխնլոգիաների միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031