Պլանային ջրանջատում Կենտրոնում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Խորենացի փող. 30, Տիգրան Մեծի պող. 18 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: