7-ամյա Արփինեի երիկամներից մեկը հեռացվել է. քիմիաթերապիայի համար նրան գումար է անհրաժեշտ
Արփինե Թովմասյանը Արմավիրի մարզից է, ծնվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին: 2014 թվականի նոյեմբեր ամսից փոքրիկի մոտ նկատվել են առողջական խնդիրներ, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրա երիկամներից մեկի վրա կա չարորակ գոյացություն: Քանաքեռի ուռուցքաբանական ինստիտուտում կատարվել է վիրահատություն և երեխայի մոտ հեռացվել է նաև երիկամը:
Հիվանդությունը կրկնվել է և փոքրիկը մայրիկի հետ այժմ բուժման կուրսը շարունակում է Մուրացանի անվան ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքում:
Ընտանիքը սոցիալապես անաապահով է: Արփինեն պետք է անցնի 8 կուրս քիմիաթերապիա և ֆինանսական խնդիրների պատճառով ծնողները չեն կարողանում ձեռք բերել դեղորայքը, ամեն կուրսն արժե 500.000 դրամ:
Նրանք դիմում են հայրենակիցների աջակցությանը: Արփինեի տատիկի՝ Բերսաբ Հակոբյանի անունով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ բացվել է ընթացիկ հաշիվ.
220034372230000 ՀՀ դրամ
220034375463001 ԱՄՆ դոլար
SWIFT: AGCAAM22
Քարտային հաշիվ` 20034078844000 ՀՀ դրամ Արփինեի մայրիկի՝ Մարգարիտա Մկրտչյանի հեռախոսահամարներն են՝+37494 028 879, +37493 208 718: