Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը դարձավ լավագույնը Բունդեսլիգայում՝ ըստ ֆուտբոլիստների վարկածի

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը ստացավ կոլեգաների գնահատանքը:

Kicker պարբերականի հարցմանը մասնակցել է 235 ֆուտբոլիստ: Հարցման արդյունքում Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է ձայների 31.1 տոկոսը:

Հաջորդ տեղերը գրավել են Մյունխենի «Բավարիայի» հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկին (22:1 տոկոս) և Թոմաս Մյուլլերը (13.6 տոկոս), ինչպես նաև դորտմունդցիների հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (13:2 տոկոս):

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2013 թվականից:

Կարդացեք նաև

Անցած մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը խփել է 23 գոլ և կատարել է 32 արդյունավետ փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս