Բաժիններ՝

Հայաստանում սպառվող լոլիկի մի մասն է թուրքական

Հայաստանում սպառվող լոլիկի միայն մի մասն է ներկրվել Թուրքիայից, իսկ վերջին ամիսներին ընդհարապես չի ներկրվել: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ըստ նախարարի` լոլիկը գալիս է Սադախլոյի անցակետով, յուրաքանչյուր անձ իրավունք ունի առանց մաքսի մինչև 50 կգ լոլիկ բերել իր հետ:  «Մենք ուսումնասիրություն ենք կատարել շուկայում և թուրքական լոլիկ չենք հայտնաբերել»,- հայտարարեց Ս.Կարապետյանը` հավելելով, որ տեղական արտադրանքը բավարարում է պահանջները, ջերմոցներում ավելի շատ լոլիկ է արտադրվում և կարողանում ենք ապահովել մեր պահանջարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս