Միջերկրական ծովում ավելի քան 200 ներգաղթյալ է խեղդվել
Միջերկրական ծովում՝ Լիբիայի և Իտալիայի ափերի միջև ընկած հատվածում երկու նավերի խորտակման հետևանքով խեղդվել է 239 ներգաղթյալ, հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպության անդամ Ջոել Միլմանը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ տարեսկզբից Միջերկրական ծովում ընդհանուր առմամբ խեղդվել է 4220 անօրինական ներգաղթյալ:
Վերջին տարիներին Միջերկրականը յուրատեսակ գերեզման է դարձել Եվրոպայում հայտնվել ցանկացող ներգաղթյալների համար: