Բաժիններ՝

«Մխիթարյանն ավելին պետք է անի. նրա դիրքում շատ ֆուտբոլիստներ կան». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ֆեներբախչեի» հետ անցկացրած խաղից հետո (1:2) պատմել է թիմում Հենրիխ Մխիթարյանի դրության մասին, ով ամռանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայից», բայց մինչև հիմա չի կարողանում տեղ գտնել հիմնական կազմում:

«Նա ավելին պետք է անի: Ամեն ինչ շատ պարզ է: Այս ակումբում մենք մեծ սպասումներ ունենք: Նրա դիրքում շատ ֆուտբոլիստներ կան: Մխիթարյանը պետք է Մատայից, Լինգարդից և Մարսիալից ավելի լավ խաղա: Ընդամենը այսքանը:

Յուրաքանչյուր մարզիչ ուզում է հաղթել: Յուրաքանչյուր մարզիչ ուզում է խաղացնել այն ֆուտբոլիստներին, որոնք իր կարծիքով ավելի շատ կօգնեն և ես բացառություն չեմ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս