Բաժիններ՝

«Ռուսաստանը փորձում է կիբերհարձակումներով պառակտել Եվրոպան». Բուլղարիայի նախագահ

Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը հայտարարել է BBC-ի հետ զրույցում, որ իր կարծիքով՝ Ռուսաստանը փորձում է կիբերհարձակումների օգնությամբ պառակտել ու անկայունացնել Եվրոպան։

Նրա խոսքով՝ Կրեմլը փորձում է ազդել իր երկրի և մյուս պետությունների քաղաքականության վրա՝ ֆինանսավորելով քաղաքական կուսակցություններն ու տարածելով իր քարոզչությունը։

Ինչպես պնդում է Բուլղարիայի նախագահը, անցած տարի երկրի ԿԸՀ-ի կայքը և մի շարք կառավարական կայքեր ենթարկվել են ցանցահենների հարձակման, որոնք կարող են պատկանել նույն խմբին, որը կիբերարձակումներ է իրականացրել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կայքի վրա ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին։
Կրեմլը հերքում է նմանատիպ մեղադրանքները։

Կիրակի օրը բուլղարացիներին սպասվում են նախագահական ընտրություններ, և Ռոսեն Պլևնելիևը չի առաջադրել իր թեկնածությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930