ԱՄՆ ընտրություններ. Քլինթոնին մեղադրել են պետական դավաճանության մեջ
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետական դավաճանություն է կատարել, երբ, լինելով Պետդեպարտամենտի ղեկավար, իր ծառայողական նամակագրության համար օգտագործել է անձնական փոստային սերվերը, կարծում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեի ղեկավար Մայքլ Մակքոլը, հայտնում է Fox News-ը։
«Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին ինձ ասաց, որ հնարավոր է՝ թշնամական ուժերը մատչում են ունեցել նրա անձնական սերվերին։ Գոյություն ունի անվտանգության արարողակարգ, որպեսզի պաշտպանենք գաղտնի տեղեկատվությունը։ Նա այն տրամադրել է մեր թշնամիներին, և ներկայումս նրանք ունեն այդ շատ զգայուն տեղեկատվությունը, ինչը սպառնում է ոչ միայն նրան (Քլինթոնին) և ԱՄՆ ազգային անվտանգությանը, այլև տղամարդկանց և կանանց (ԱՄՆ քաղաքացիներին), որոնք ծառայում են արտերկրում։ Անկեղծ ասած՝ ըստ իս դա դավաճանություն է»,- նշել է Մակքոլը։