Բաժիններ՝

Միհրան Պողոսյանը՝ իր և Արփինե Հովհաննիսյանի «լարված» հարաբերությունների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն, ադրադառնալով իր և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «լարված» հարաբերություններին, ասաց, որ իրենց հարաբերությունները աշխատանքային են և կառուցողական:

«Հարկադիր կատարման ծառայությունը աշխատում է շատ օպերատիվ Արդարադատության նախարարի հետ, ու մենք շատ օպերատիվ լուծումներ ենք ստանում, և դրա համար շնորհակալ ենք նաև Արդարադատության նախարարին»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ անընդհատ Արդարդատության նախարարների հետ խնդիրներ էիք ունենում, և ինչպե՞ս է ստացվում, որ այս նախարարի հետ չունեք խնդիրներ, Մ. Պողոսյանն այսպես պատասխանեց.

« Եթե աշխատանքային հարաբերությունները մի նախարարի հետ ավելի կառուցողական են, դա միայն ողջունելի է»:

Լրագրողի այն հարցին էլ, թե փաստորեն նախորդ նախարարները կառուցողակա՞ն չէին, Մ. Պողոսյանը հորդորեց համեմատականներ չանցկացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս