Մարտի 19-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շանթ» գործարանի մոտակայքում տրոլեյբուսը բախվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Gazzeta dello Sport-ին տված հարցազրույցում խոսել է իր ապագայի և Եվրոպա լիգայի ¼-րդ եզրափակչի մասին:
Հունվարի 16-ին ձերբակալված Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Համլետ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել: Համլետ Ղազարյանը ձերբակալվել էր ԱԱԾ-ի կողմից մարտի 16-ին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել է:
Երևի, հաճախ եք լսել, որ ձեզնից ավագներն ասում են՝ մեր երկրի ապագան կախված է ձեզնից: Մենք բոլորս՝ ես էլ, այստեղ նստած ձեր մանկավարժներն էլ, երբ երեխա էինք, այնուհետև՝ երիտասարդ, մտածում էինք, որ մեզ այդպես են ասում, որովհետև իրենք այլևս ծեր են կամ տարիքով մեծ և մեզ ուզում են ոգևորել: Բայց երբ հասունացա, իրոք, հասկացա այդ մարդկանց ասածի ողջ իմաստը: Իսկ իմաստը հետևյալում է՝ որպեսզի մենք մեզ համարենք ժողովուրդ, որպեսզի դասվենք աշխարհի զարգացած ժողովուրդների շարքին, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը, պարտավոր ենք իմանալ մեր մշակույթը, մեր պատմությունը, և այդ մշակույթն ու պատմությունը, սերը մեր երկրի նկատմամբ փոխանցենք մեր երեխաներին՝ եկող սերնդին:
Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գերեզմանատանը խմացրել են 1965 թ. ծնված Գագիկ Վ.-ին և գողացել նրա մոտ եղած 400.000 դրամը:
«Մենք մեր հավանական գործընկերներին, այդ թվում՝ նաև ՀԱԿ-ին, չենք քննադատում և մեղադրում համակարգի ներսում պայքարելու համար: Չեմ կարծում՝ պարոն Զուրաբյանը չի ճանաչում սրանց, չի ճանաչում համակարգը ու չգիտի՝ ինչ արդյունք կարող է ստանալ: Այսինքն՝ համակարգի մեջ դու կարող ես պայքարել նվազագույն հնարավորի համար: Մարդիկ պայքարում են ու ճիշտ են անում: Մենք ասում ենք՝ խնդրեմ, պայքարեք խորհրդարանում: Բայց չէ՞ որ կա դրան զուգահեռ ճանապարհը, որ քաղաքական ուժերի մոբիլիզացիայի արդյունքում կարելի է ժողովրդին ոտքի հանել ու այս ճանապարհն էլ փորձել»:
Ընտանիքներ էլ կան, ովքեր իրենց առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը առավել ծանր ներկայացնելու նպատակով, պնդում են թե, իբր ժամանակավոր կացարանը իրենց չի պատկանում: Հանդիպում են նաև ընտանիքներ, ովքեր անգամ բնակարաններ ունենալուց հետո էլ փորձում են դոմիկները պահել:
Գոռ Մ.-ն ավտոմեքենայից ներկայացրել է կնոջը` 1975 թ. ծնված Աննա Դ.-ին պատկանող «ՏՏ» օդամղիչ ատրճանակը:
Գործակալությունը նաև շեշտում է, որ Հայաստանի տնտեսական աճի համար հավելյալ ռիսկեր է ստեղծում նաև աշխարհաքաղաքական իրավիճակը` պայմանավորված, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 22-25-ը կայցելի Մոսկվա: Ինչպես նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում, Քերին հանդիպումներ կունենա ռուս պաշտոնատար անձանց հետ:
2015թ. նոյեմբերին «հանցավոր խմբի» գործով մեղադրյալների մի մասի կալանքի ժամկետը երկարացվել է: Երկու ամսով երկարացվել է խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի, Մարինե Կատանյանի, Ասյա Մկրտչյանի և Խաչիկ Ավետիսյանի կալանքի ժամկետը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ս.-ին: Վերջինս ներկայացրել է դրամապանակ և խոստովանել, որ այն գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում՝ մի կնոջ պայուսակից:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել է հիմնադրամի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:
Մարտի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 20-ին, մարտի 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:
Կանադան Ուկրաինայի պատճառով ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ցուցակը: Ցուցակը համալրել են «Իժմաշը», «Տեխնոպրոմէքսպորտը», «Մոսոբլբանկը», «Տեխմաշ» կոնցեռնը ու այլ ձեռնարկություններ, հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Ստեֆան Դիոնը:
Մարտի 19-ին, ժամը 09.47-ին ահազանգ է ստացվել, որ Հարժիս-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանին` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Գյուղում աշխատանք չունեն, սեփականություն չունեն՝ ո՛չ տուն, ո՛չ հող, ո՛չ անասուն, ապրում են գյուղապետարանի կողմից հատկացված մի սարսափելի վիճակում գտնվող բնակարանում: Երազում են գոնե ունենան մեկ կով ,որ կարողանան իրենց կաթն ու մածունն ունենալ:
Ժամը 23:40-ի սահմաններում Բերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի մուտքի մոտ մահացած տղամարդու դի կա, իսկ 1 հոգու էլ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով անհայտ անձը կամ անձինք թողել են հիվանդանոցի մուտքի մոտ և հեռացել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Բելգիային ու Ֆրանսիային փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին կալանավորելու առիթով: Այս մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցելությունը Ռուսաստան կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Վարդան Զիլֆուղարյանը հեռանկարային հայ կինոօպերատոր է, ով աշխատանքային գործունեության վերջին տասը տարիների ընթացքում լուրջ փորձ ու գիտելիքներ է ձեռք բերել Հայաստանում և Ռուսաստանում: Կյանքը, սակայն, նրա համար փորձություններով ճանապարհ էր պատրաստել, որը նա անցնում է` լի վճռականությամբ ու հավատով վաղվա օրվա նկատմամբ:
Մարտի 19-ին, ժամը 12.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցում՝ նախկին հյուրանոցի համարներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԵՄ ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանի ջանքերը կառավարման թափանցիկության, հանրային ոլորտի զարգացման, միգրացիայի կառավարման, ահաբեկչության դեմ պայքարի ու սահմանների վերասկողության ոլորտներում և պատրաստակամություն են հայտնել շարունակելու և խորացնելու համագործակցությունը:
Մարտի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
Մի քանի րոպե առաջ Ստամբուլի Nişantaşı շրջանում ևս մեկ պայթյուն է որոտացել, հայտնում է Yeni Akit թերթը: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ստամբուլի կենտրոնում՝ Տաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցներից մեկում՝ Իստիկլալում, այսօր առավոտյան պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է AP-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Աշոտ Մելիքյանն ասաց, որ Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովին լրացուցիչ լիազորությունների տրամադրումն ամենևին արդարացված չէ: «Կարծում եմ՝ սա թաքնված գրաքննության փորձ է, որովհետև այդ լիազորությունները դատարանինն են»,- ասաց նա՝ նշելով, որ օրինագիծը շրջանառությունից պետք է հանվի:
Մարտի 19-ին, ժամը 08.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: