
Վնասազերծված «հանցավոր խմբի» գործով մեղադրյալների կալանքի ժամկետը երկարացվել է

2015թ. նոյեմբերին «հանցավոր խմբի» գործով մեղադրյալների մի մասի կալանքի ժամկետը երկարացվել է: Երկու ամսով երկարացվել է խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի, Մարինե Կատանյանի, Ասյա Մկրտչյանի և Խաչիկ Ավետիսյանի կալանքի ժամկետը:
Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: