
Սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում`
Մարտի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 20-ին, մարտի 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 19-20-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում`
Մարտի 21-ի ցերեկը, մարտի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի20-ին, մարտի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ: