
Ատրճանակ, դանակ և «Սպայս» թմրամիջոց՝ «Լեքսուսի» վարորդի մոտից

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևանի Գուլակյան փողոցի թիվ 59 շենքի մոտից` «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Մ.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է դանակ, իսկ ավտոմեքենայի գաղտնարանից՝ պոլիէթիլենային 6 փաթեթ` «Սպայս» թմրամիջոցով:
Գոռ Մ.-ն ավտոմեքենայից ներկայացրել է կնոջը` 1975 թ. ծնված Աննա Դ.-ին պատկանող «ՏՏ» օդամղիչ ատրճանակը:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: