Բաժիններ՝

Առեղծվածային դեպք Տավուշի մարզում. հիվանդանոցի բակում հայտնաբերվել է 28-ամյա սպանված տղամարդ և 38-ամյա վիրավոր տղամարդ. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Բերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի մուտքի մոտ մահացած տղամարդու դի կա, իսկ 1 հոգու էլ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով անհայտ անձը կամ անձինք թողել են հիվանդանոցի մուտքի մոտ և հեռացել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով վնասվածքը ստացել է ձախ կրծքավանդակի սրտի հատվածում, Բերդ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գագիկ Ճաղարյանն էր: Իսկ վիրավորը, ով վնասվածքը ստացել է սուր կտրող առարկայի հարվածից՝ հետույքի մասում, նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա Վրեժ Մաթևոսյանն է: Տեղում Ա. Մանթաշյանի հանձնարարականով Բերդի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Մայիլյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս