Բաժիններ՝

Ղարաբաղում ծառայող զինվորներին Հայաստան տեղափոխելու պատրվակով ծնողներից գումարներ հափշտակելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

Հունվարի 16-ին ձերբակալված Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Համլետ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել: Համլետ Ղազարյանը ձերբակալվել էր ԱԱԾ-ի կողմից մարտի 16-ին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել է:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ նա տևական ժամանակ, ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից՝ իրենց որդիներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու պատրվակով, խոշոր գումարներ է շորթել՝ պատճառաբանելով, որ վերցված գումարներն իբր օրինական մուծումներ են:

Ըստ ԱԱԾ-ի՝ կապվելով տարբեր մարզերի գյուղապետերի հետ, Համլետ Ղազարյանը ներկայանալով՝ որպես բարձրաստիճան զինվորական, առաջարկել է համայնքներից ԼՂՀ-ում ծառայող զինվորների ծնողներին փոխանցել իր հեռախոսահամարը՝ իրենց զավակներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու ցանկության դեպքում իրեն դիմելու համար: Հետագայում համաձայնություն ձեռք բերելու դեպքում, Համլետ Ղազարյանը հանդիպելով զինվորների ծնողներին՝ յուրաքանչյուրից խաբեությամբ շորթել է 160.000-200.000 դրամ: Ըստ ԱԱԾ-ի՝ Համլետ Ղազարյանը բազմաթիվ անգամ դատապարտված է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս