Բաժիններ՝

Մխիթարյանը չի հերքել «Յուվենթուս» տեղափոխվելու հավանականությունը

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Gazzeta dello Sport-ին տված հարցազրույցում խոսել է իր ապագայի և Եվրոպա լիգայի ¼-րդ եզրափակչի մասին:

«Ամեն ինչ հնարավոր է կյանքում: Երբեք չես կարող իմանալ: Այդ պատճառով ես ոչինչ չեմ ասի «Յուվենթուսի» կամ այլ թիմերի մասին: Կտեսնենք՝ ինչ կլինի այս ամռանը»,- նշել է Մխիթարյանը:

Հայտնի պարբերականը եզրակացություն է արել, որ Մխիթարյանը կարող է հարմարվել թուրինցիների խաղին: Ըստ մարզական վերլուծաբանների՝ նա կարող է լինել Պիռլոյի փոխարինողը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս