«Լավ լուրերից հերթական մեկը. Փաստորեն այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է՝ թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ»,- այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկական կիբեր բանակի հաքերները կարողացել են կոտրել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական թվիթերյան էջը: Էջում այս պահին տեղադրված են հայկական լրատվականների նյութերն ու գրառումները` կիրառելով #NKpea ce, #stopAliyev, #KharabakhNow հեշթեգերը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Անհրաժեշտ է ուժերի և միջոցների ամբողջական կենտրոնացում և յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին անում են թե ԼՂՀ իշխանությունները, թե բնակչությունը:
Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյան:
Հասցե` Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցի»-այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Տեղեկացնում ենք, որ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար:
Մարտակերտում երեկ առավոտյան հակառակորդի կողմից վերսկսված ինտենսիվ հրետակոծությունը դադարեցվել է երեկոյան ժամը 20:00-ին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները ՝թվով 7000 հոգի, միասնակամ իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հակամարտության գոտում ստեղծված լարվածության պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար փոխանցվել է 1 մլրդ 200 մլն դրամ:
Ապրիլի 4-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ու ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ:
«Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է հաղորդել Լեռնային Ղարաբաղի սահմանային մարտերի հետևանքով սպանված ադբեջանցի զինծառայողների կորուստների մասին: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ստեփանակերտ է վերադարձել Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Արդեն երրորդ օրն է Արցախում են նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը և կենտրոնի առաջատար մասնագետներն` Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանը, Նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վահրամ Համբարձումյանը, վիրաբույժ Անդրանիկ Օհանյանը, անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Հովհաննիսյանը:
Ռուսական «Առաջին ալիքը» ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի առաջնագծից՝ ցույց տալով, թե ինչպիսին է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը նոր կարգավիճակ է ստացել: Հենց այստեղ, Ազատամարտիկների միության վարչական շենքի դիմաց ընդունում են ժամանողներին, տեղաբաշխում ըստ պահանջի: Առաջիններից մեկը Սյունիքից ժամանած կամավորականներն են հասել:
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ րոպե սակագինը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 2-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, հայազգի Սերժ Թանկյանն իր Facebook-յան էջում դարձյալ անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:
Ռուսական RT միջազգային լրատվական հեռուստաընկերությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչ 2 երեխաներին, ովքեր վիրավորվել էին իրենց դպրոցի հարևանությամբ՝ Ադրբեջանի հրթիռահրետակոծության հետևանքով։
Ավերված տներ, զոհեր, վիրավորներ. ռուսական Lifenews–ի հատուկ ռեպորտաժը` ադրբեջանական Թարթառ քաղաքից:
Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնն իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ և կոչ արել հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել և վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմին, ասվում է Կանադայի ԱԳՆ-ի կայքում:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև վերջինս չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը։
Աստանան կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին ասվում է Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Պանամական փաստաթղթերում», բացի պաշտոնական փաստաթղթերից, բերված են նաեւ հայտնի մարդկանց Էլեկտրոնային նամակագրություններն ու հաշիվները, ինչպես նաեւ շուրջ 40 ժամ տեսագրություններ եւ այլ տեղեկատվություն 21-րդ օֆշորային գոտում ավելի քան 210 հազար ընկերությունների վերաբերյալ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս զինվորի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ. «Ցավում ենք ու հպարտանում այս առյուծի սխրանքով…»: Լուսանկարում պատկերվածը Սասուն Մկրտչյանն է:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Մատաղիսի հատվածում ադրբեջանական սպանված հատուկ ջոկատայինների լուսանկարները:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր banman.am բլոգում հիշեցնում, թե ինչպես պետք է պաշտպանել ֆեյսբուքյան պրոֆիլներ, քանի որ ադրբեջանցիներն ակտիվացել են Ֆեյսբուքում և հարձակումների փորձեր են սկսել էջերի վրա:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ուկրաինայի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել հայրենակիցներին: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի հայերի միությունը: