Քաղաքացի Սամվել Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարողի կողմից առերևույթ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ տվյալներ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը CNN-ի ուղիղ եթերում խոսել է ղարաբաղաադրբեջանական շփման գծում այս պահին տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը և Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը:
Հակառակորդի կորուստներ. տեխնիկա` 18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության գնահատմամբ՝ հակառակորդի զոհերի թիվը 300-ից ավելի է: Վիրավորների թիվը ճշգրտման ենթակա է:
Ապրիլի 4-ին, ժամը 20.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ապրիլի 8-ին Մոսկվայում կմասնակցեն ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, հայտնում է TASS-ը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին և նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թապրիլի 5-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով,հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլիի հայտարարությանը, թե ադրբեջանական բանակի կորուստների մասին ՀՀ ՊՆ-ի հրապարակած տեսանյութերն ու նկարները իրականությանը չեն համապատասխանում:
Ապրիլի 4-ին երեկոյան Գյումրու «Սբ Աստվածածին» (Յոթվերք) եկեղեցում հավաքվածները, միանալով հայ առաքելական բոլոր եկեղեցիներից այդ թվում նաև Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հանուն հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների ուղղված աղոթքին, իրենց աղոքն էլ հնչեցրեցին առ Աստված:
Ապրիլի 4-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու և իր հայրապետական օրհնությունն ու զորակցությունը փոխանցելու վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի սահմանին մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին:
Տեղեկատվությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թշանամու գնդակից ևս մեկ երեխա է զոհվել, սուտ է: Այս մասին Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Սասուն Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը:
Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը: «Զոհերի մեջ կան գյուղապետեր»,- հավելեց Արծրուն Հովհաննսիյանը:
Ստեղծված իրավիճակում տեսնում եմ նման անհրաժեշտություն, որ ԼՂ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար մենք ոչ միայն պետք է մտածենք, այլ նաև շատ ակտիվ նախաձեռնողական գործողություններ իրականացնենք անվտանգությունն ընդհանուր առմամբ ամրապնդելու և, մասնավորապես, անվտանգության նոր գոտի ստեղծելու համար, որովհետև, երբ օգտագործվում են հեռահար զինատեսակներ, նաև իրականացվում են բազմաբնույթ ռազմական գործողություններ, այդ պարագայում մենք պետք է մտածենք մեր ժողովրդի անվտանգության նոր երաշխիքների մասին, և, իմ պատկերացմամբ, դա կարող է լինել մեկ հաստատուն քայլ առաջ, որպեսզի ռազմական այն նվազագույն խնդիրը, որ դրված է մեր զինված ուժերի և պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումների առջև, իրականություն դառնա:
Սպանության փորձ կատարողը 2-րդ հարկի պատուհանով դիմել էր փախուստի:
Մարտերի 4 օրերի ընթացքում հայկական կողմի կորուստներն են.
Այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ եկած Շողիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն 4 օր է` տեղեկություն չունեն Եղնիկներում ծառայող եղբորորդուց` Խաչիկ Խաչատրյանից: Նրա խոսքով` ապրիլի 1-ին Խ. Խաչատրյանը դիրքերից իջել` զանգել է տուն, ասել, որ գնում է ճաշարան ու մինչև հիմա տեղեկություն չունեն նրանից.
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին մանրամասներ է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստե ղծված իրավիճակի վերաբերյալ:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հերթական գրառումն է կատարել՝ անդրադառնալով ռուսական LifeNews-ի մատուցած տեղեկությանը, թե ԴԱԻՇ-ը ադրբեջանցի զինյալներ է ուղարկել Ղարաբաղ:
Տեսանկարահանող սարքն արձանագրել է դրամապանակը գողացողի դեմքը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում թշնամական գործողությունների վերսկսման առնչությամբ: Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ շեշվում է, որ գլխավոր քարտուղար Ժանը կոչ է արել կողմերին վերսկսել խաղաղության բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջ անակներում՝ հակամարտության երկարատև լուծում գտնելու նպատակով:
Ադրբեջանը կորցրել է 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետևակի մարտական մեքենա, այլ զինտեխնիկա: Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանի զոհերի թիվը շուրջ 300 է:
71-ամյա Վերժինե Սահակյանը արդեն 2 օր է` գալիս է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմաց, որպեսզի հեռու վայրերից Երևան եկած վիրավոր զինվորների ծնողներին ապահովի կացարանով` առաջարկելով իր տունը.
Ադրբեջանի կողմից վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակողական գործողությունների սանձազերծումը ոչ միայն ոտնահարեց իր կողմից 1994 թ. ստորագրված հրադադարի հաստատման, 1995թ. հրադադարի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, այլև ուղեկցվում են միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներով:
«Արսենալի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է օրերս կայացած Էլ Կլասիկոյի մասին՝ նշելով, որ ապշած է Զիդանի մարտավարությունից:
«Երբ ես զանգեցի իրեն՝ ասացի՝ «ո՞նց է վիճակը», ասաց՝ «հոպար, ամեն ինչ լավ է», ասացի՝ «գլուխդ ցածր պահի՝ «Աշխարհաբեկի» կինոյի նման», խնդաց ու ասաց՝ «արխային, գրաված հետ եմ գալու», ու այսպես եղավ»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ:
Արցախյան կողմն ունի 20 զոհ, 26 զինծառայող անհայտ կորած է. ԼՂՀ ՊԲ
«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Ա.Կասպրշիկին»: