Ալիևը կուլ տվեց Էրդողանի խայծը. ժամանակն է, որ Օբաման օգտագործի «Ցեղասպանություն» եզրն ու ցույց տա Էրդողանին, թե ով է բոսսը. Թանկյանի գրառումը՝ ԼՂ սահմանային լարվածության մասին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, հայազգի Սերժ Թանկյանն իր Facebook-յան էջում դարձյալ անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

Վերջինիս կարծիքով՝ վերջին լարվածության հետևում խառն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մատը:

«Ըստ Սպիտակ տան տվյալների՝ պարոն Բայդենը դատապարտել է շարունակվող բռնությունները, կոչ է արել վերսկսել երկխոսությունը ու կարևորել է տարածաշրջանում երկարաժամկետ կայունության ապահովման, անվտանգության ու բարգավաճման անհրաժեշտությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը:
Ադրբեջանը դրանից անմիջապես հետո սկսեց լայնամասշտաբ հարձակումներ նախաձեռնել Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ»,- գրել է երաժիշտը:

Նրա խոսքով՝ Ալիևը հրաժարվում էր բանակցությունների սեղանի շուրջ նստել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: «Ալիևը կուլ տվեց Էրդողանի խայծը, ով փորձում է հանրության ուշադրությունը շեղել ապրիլի 24-ին նշվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունից: Սա Ադրբեջանի կողմից նախատինք է՝ ուղղված ԱՄՆ փոխնախագահին ու պետքարտուղարին:

Ժամանակն է, որ Օբաման օգտագործի «Ցեղասպանություն» եզրն ու ցույց տա Էրդողանին, թե ով է բոսսը»,-գրել է Սերժ Թանկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930