Մարտակերտ քաղաքից իրավիճակը մեկանբանում է քաղաքապետը

Մարտակերտում երեկ առավոտյան հակառակորդի կողմից վերսկսված ինտենսիվ հրետակոծությունը դադարեցվել է երեկոյան ժամը 20:00-ին:

Այս մասին հենց նոր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը և նշել, որ այս պահի դրությամբ քաղաքում իրավիճակը հանգիստ է: Նշենք, որ Մարտակերտ քաղաքի վրա ապրիլի 2-ին և 3-ին ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով ինտենսիվ կրակ է բացել:

Թշնամու հրետակոծության հետևանքով շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս